Արմեն Աշոտյան-Արման Սահակյան-Արթուր Ավագյան եղբայրության արդյունքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվանից փոխվել է «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվտանգության եւ պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունը. «Տրանս-Սֆեր»-ին փոխարինել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Այս «մանր» խնդիրը, պարզվում է, մեծ արմատներ ունի: Բանն այն է, որ այս ընկերությունը կապվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանի անվան հետ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բրյուսովի անվան համալսարանը մրցույթն այնպիսի վերնագրով է հայտարարել, որպեսզի ոչ ոք չկռահի՝ ինչի մասին է խոսքը: Բուհ-ը գրել է «…hյուրանոցային սպասարկման ծառայությունների գնման» մասին հայտարարություն, որի արդյունքում հաղթել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Այն փաստը, որ Արման Սահակյանը եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մտերիմ ընկերներ են, դա հայտնի էր, բայց որ մրցույթի կազմակերպման մանրուքներն իր ձեռքն էր վերցրել ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը, ով նշված ԲՈՒՀ-ի պրոռեկտորն է, դա արդեն հետաքրքիր էր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս