Հայաստանի մարզերում և Երևանում սկսվել են ընդունելության միասնական քննությունները: Այսօր դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:
Ամբողջ հանրապետության տարածքում գործում է 34 քննական կենտրոն:
Ներկայացնում ենք հաջորդ առարկաների քննական օրերը`
Հայոց լեզու և հայ գրականություն` 05.06.2015
Ֆիզիկա` 09.06.2015
Օտար լեզու` 12.06.2015
Մաթեմատիկա` 16.06.2015
Հայոց պատմություն, քիմիա` 19.06.2015
Ռուսաց լեզու` 23.06.2015
Սկսված քննությունների կապակցությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում դիմորդներին հաջողություն է մաղթել, գրելով` «նպատակասլաց և աշխատասեր լինելու ձեր արդյունքները կտեսնենք միասին»։