Կաթը պաշտպանում է ատամների էմալն ու լավացնում հիշողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժշկությանը վաղուց արդեն հայտնի են կաթի մի շարք դրական ազդեցությունները մարդու օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա: Իսկ բոլորովին վերջերս մասնագետներին հաջողվել է կաթի օգտակար հատկությունների թվին ավելացնել եւս մեկ փաստ. այն լավացնում է հիշողությունը:

Կաթը պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին: Մարդիկ օգտագործում են նաև այլ կենդանիների` գոմեշի, այծի, ոչխարի, ուղտի, հյուսիսային եղջերուի, եղնուղտի կաթը, սակայն ամենաօգտակարը երեխաների և չափահասների համար համարվում է կովի կաթը: Կաթ չօգտագործելու դեպքում առաջանում է սակավարյունություն, օստեոպորոզ և այլ հիվանդություններ:

Եթե երեխաները և երիտասարդներն ամեն օր կանոնավորապես կաթ խմեն, ապա ատամների էմալը կպաշտպանեն թթու նյութերից: Գազավորված խմիչքներն են, որ ատամի կարիես են առաջացնում և թուլացնում լնդերը:




Լրահոս