Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիան ետ է կանչել իր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր տեղեկություն է տարածել, որում նշվում է, որ Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիյոզը հետ է կանչվել Անկարա:

Բրազիլիային մեղադրելով անպատասխանատվության և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեջ` Թուրքիայի ԱԳՆ-ն այս փաստը մեկնաբանել է որպես Բրազիլիայում հայ համայնքի ներգործության արդյունք:

Ինչպես թուրքական իշխանությունները սովոր են վարվել նման դեպքերում` Հայոց ցեղասպանության ճանաչման համար Թուրքիան արդեն հասցրել է հետ կանչել 8 երկրների դեսպանների` այդ թվում Վատիկանի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և այլն:




Լրահոս