«Փյունիկը», «Գանձասարը» և այլ ակումբներ տուգանվել են, ֆուտբոլիստները` որակազրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Armlur.am-ը Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ թիմերի նկատմամբ մի շարք տուգանքներ են նշանակվել:

Ըստ այդմ` մայիսի 28-ին «Գանձասար-2»-«Արարատ-2 խաղի ժամանակ «Գանձասար-2» թիմի ֆուտբոլիստ Արկադի Սաֆարյանը նույն խաղի ժամանակ երկու նկատողություն ստանալու համար որակազրկվել 1 խաղով, իսկ «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել են 25000 դրամով:

Մայիսի  30-ի «Փյունիկ»-«Միկա» խաղի ժամանակ «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Գագիկ Պողոսյանը մրցակցին ձեռքով հարվածելու համար որակազրկել են 5 խաղով, իսկ « Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել են 100.000 դրամով:

Հունիսի 3-ին «Ալաշկերտ-2»-«Բանանց-2» խաղի ընթացքում «Ալաշկերտ-2» թիմի ֆուտբոլիստ Կարապետ Մանուկյանը 4-րդ պաշտոնյայի հասցեին վիրավորական խոսքեր օգտագործելու համար որակազրկել 6 խաղով, իսկ « Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել են 150.000 դրամով:

Մայիսի 26-ին «Լ.Արցախ-2000»-«Ակադեմիա-1-2000» խաղի ժամանակ  «Լ.Արցախ- 2000» թիմի ֆուտբոլիստ Գարիկ Ավետիսյանը մրցակցին  վիրավորական խոսքեր ասելու և  հայհոյելու համար որակազրկել 3 խաղով,  իսկ «Լեռնային Արցախ» ակումբին տուգանել են 10000 դրամով:

Մայիսի 27-ին կայացած «Վաղ-Տիգ-2000»-«Նիգ-Ապարան-2000» խաղի ժամանակ  «Վաղ-Տիգ- 2000» թիմի ֆուտբոլիստ Արշակ Իփակյանը խաղից հետո ծեծկրտուքի համար, որակազրկել 5 խաղով, իսկ Աչաջրի գյուղապետարանը տուգանվել 40000 դրամով:

Նույն  հանդիպման ժամանակ «Նիգ-Ապարան-2000» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Աթոյանը խաղից հետո ծեծկրտուքի համար, որակազրկել 2 խաղով, իսկ Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցը տուգանվել 30000 դրամով:  Այս նույն խաղի ժամանակ «Վաղ-Տիգ- 2000» թիմին ՀՖՖ-ն գրանցել է տեխնիկական պարտություն` գլխավոր մարզիչ Արմեն Հակոբյանի կողմից որակազրկված ֆուտբոլիստ խաղացնելու համար: Մարզիչ Արմեն Հակոբյանիը որակազրկել է մինչև 31.07.2015թ, իսկ Աչաջրի գյուղապետարանը տուգանվել 40000 դրամ:

Մայիսի 31-ին տեղի ունեցած «Հավաքական-Մ15»-«Շիրակ-99»  խաղի ժամանակ «Հավաքական- Մ15» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Մելիքսեթյանի մրցակցին ակնհայտ գոլային հնարավորությունից զրկելու համար որակազրկել 1 խաղով:

Մայիսի 27-ին  «Ֆուրման-01»-«Կողբ-01» խաղին «Կողբ-01» թիմի չներկայանալու համար ՀՖՖ-ն գրանցել է տեխնիկական պարտություն և Կողբի գյուղապետարանին տուգանել 80000 դրամով:

Մայիսի 30-ին կայացած «Գյումրի»-«Թալգրիգ» հանդիպմանը « Թալգրիգ» թիմի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 4- րդ կետի համաձայն` « Թալգրիգ» թիմին գրանցվել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով, իսկ «Թալգրիգ» ՍՊԸ-ին տուգանվել է 50000 դրամ:




Լրահոս