Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է կանացի դրամապանակ՝ գումարով: Լևոն Ա.-ն հայտնել է, որ թիվ 65 միկրոավտոբուսի սրահում գողացել է ուղևորուհիներից մեկի դրամապանակը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը գողացել է 1985 թ. ծնված Մարինա Մ.-ից:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: