Ամռանը դեմքի ու մարմնի մաշկն ունի հատուկ խնամքի կարիք: Առաջինը` պետք է ուշադրություն դարձնել դեմքի քսուկին: Ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային ցերեկային քսուկը պետք է պաշտպանի մաշկն ազատ ռադիկալների ազդեցությունից, որոնք օքսիդացնում են մաշկի բջիջներն ու հանգեցնում դրանց մահվան:
Ինչպես հայտնի է, շոգ եղանակին մաշկն ավելի է հակված կլանելու շրջապատի փոշին: Այդ պատճառով, երեկոյան՝ դիմահարդարման հետ, անհրաժեշտ է մաքրել նաև օրվա ընթացքում կուտակված փոշու մնացորդները տարբեր տեսակի բորբոքումներից խուսափելու համար:
Մասնագետները պնդում են, որ արևային եղանակին չափազանց կարևոր են արևապաշտպան քսուկների, հատուկ բաղադրությամբ կոսմետիկայի օգտագործումը: