ՀԷՑ-ի մասին ճշմարտությունն ասել «սպառնացող» ՀՀԿ-ականները ծպտուն անգամ չհանեցին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կայացած էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված լսումներին այդպես էլ չմասնակցեցին իշխանական այն պատգամավորները, որոնք «սպառնում» էին այդ քննարկումների ժամանակ ողջ ճշմարտությունն ասել եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հախից գալ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկ րոպեով անգամ լսումներին չմասնակցեց` իր բազկաթոռը զիջելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, որը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ անհրաժեշտ է սպասել եւ տեսնել, թե ինչ «թվեր» են ներկայացնելու խորհրդարանին, քննարկումների ժամանակ ծպտուն անգամ չհանեց: Հիշեցնենք, որ հենց Մանվել Բադեյանն էր հայտարարել, որ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը պետք է պատժվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս