Ժողովուրդ. Միկա ցեմենտ գործարանի աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հրազդանի “Միկա ցեմենտ” գործարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ երեկ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը առանց որեւէ բացատրության 20 բանվորների ազատել է աշխատանքից:
Ըստ մեր աղբյուրների՝ պատճառն այն է եղել, որ մարդիկ փորձել են իրենց իրավունքները պաշտպանել եւ ակտիվություն են ցուցաբերել՝ պահանջելով իրենց հասանելիք 4 ամսվա չստացած աշխատավարձը:
Փորձեցինք իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրել Նաիրա Մարտիրոսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց մի տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ, միայն տեղեկացրեց, թե Նաիրա Աշոտովնան վարորդի հետ տեղ է գնացել, եւ չգիտի, թե երբ կգա: Հիշեցնենք, որ “Միկա ցեմենտ”-ը պատկանում է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին, որն օրերս սկսել է “Արմավիա”-ի վաճառքի գործընթացը:




Լրահոս