«Ժամանակ» թերթը գրում է. «Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց անցած տարի Նոր Նորքում ծեծլու միջոցով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործի քննությունը:
Գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալներ Գեւորգ Սարգսյանը՝ հայտնի Ջունգլ մականունով, եւ Սարգիս Ղուկասյանը դատարան էին ներկայացել աջակիցների մեծ բանակով, ովքեր ցուցաբերում էին ակնհայտ լկտի պահվածք:
Սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, մեզ ասաց, որ մեղադրյալները ազատության մեջ են, քանի որ «կաշառել են իրավապահ մարմիններին»: «Ուրիշ ոչ մի հիմնավորում չկա, բացատրություն չկա: Ու այսօր դահլիճում նստած այդ թափթփուկների ոհմակը աջակցում է այդ հանցագործներին: Դրանք բոլորը նույնպես պոտենցիալ հանցագործներ են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: