Սննդամթերքներ, որոնք կարելի է պահել նույնիսկ դարերով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքներ, որոնք կարելի է պահպանել ողջ կյանքի ընթացքում և դրանք ոչ միայն չեն փչանում, այլ նաև անգամ հազարավոր տարիներ անց կարելի է ուտել:

1. Մեղր

lifetimestorage01

Մեղրը կարող է ուտելի լինել անգամ 1000 տարի անց, այն մինչ օրս հայտնաբերում են եգիպտական դամբարաններում: Այն ունակ է պահպանվել անսահմանափակ ժամանակ շնորհիվ հակաբակտերիալ նյութերի պարունակության:

2. Շաքարավազ

lifetimestorage02

Շաքարավազը կարող է պահպանվել անսահմանափակ ժամանակ, և կարևոր չէ թե այն սպիտակ է, թե շագանակագույն, սակայն այն չափազանց զգայուն է խոնավության հանդեպ:

3. Բրինձ

lifetimestorage03

Բրնձի պարկը կարող է ծածկվել դարավոր փոշով, սակայն դրա հատիկները պահպանում են իրենց սննդարար հատկանիշները հավերժ:

4. Աղ

lifetimestorage04

Դուք երբեք աղի տուփի վրա չեք գտնի պահպանման ժամկետը, քանի որ այն տեխնիկապես անգամ սննդամթերք չէ, այլ միներալ:

5. Եգիպտացորենի օսլա

lifetimestorage05

Օսլան դարերով պահպանելու համար միայն անհրաժեշտ է համոզվել, որ այն պահում եք հերմետիկ տարայում չոր և սառը վայրում:

6. Թունդ ալկոհոլային խմիչքներ

lifetimestorage06

Այնպիսի ալկոհոլային խմիչների պահպանման ժամկետը, ինչպիսին է ռոմը, օղին կամ վիսկին, երբեք չի ավարտվում, քանի դեռ դրանք պահպանվում են մութ ու սառը վայրում, իսկ տարայի բերանը ամուր փակված է:

7. Քացախ

lifetimestorage07

Քացախը ևս մի սննդամթերք է, որն ընդմիշտ օգտագործման համար պիտանի է լինում և տարեց տարի դրա օգտակար հատկանիշները միայն ավելանում են:

8. Սոյայի սոուս

lifetimestorage08

Սոյայի սոուսում չափազանց մեծ թվով աղ է պարունակվում, որը կանխում է դրանում բակտերիաների աճը, ինչի շնորհիվ այն կոնսերվանտների կարիք չունի անգամ շատ երկար պահպանելու համար:

9. Արգանակի խորանարդիկ

lifetimestorage09

Աղի ու նատրիումի գլուտամատի բարձր պարունակությունը թույլ է տալիս արգանակի խորանարդիկները պահպանել անսահման երկար:

10. Յուղ

lifetimestorage10

Յուղը կարող է պահպանվել հավերժ, միայն  այն պայմանով, որ դուք այն պահպանեք հերմետիկ տարայում:




Լրահոս