Ինչպես արդեն հայտնել էինք, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ընթացքում խաղադաշտ էր ներխուժել Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ով կրում էր հոր նկարով շապիկ, նրա ձեռքին նաև ինչ-որ պաստառ կար:
Նրա ետևից խաղադաշ մուտք գործեցին նաև ոստիկանները և հեռացրեցին: Այժմ նա այլևս ոստիկանների հսկողության ներքո չէ: Armlur.am-ի հետ զրույցում Շահենը նշեց, թե խաղադաշտ է մուտք գործել գրոհը խափանելու և նաև, հերթական անգամ աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
Հավելենք, որ խաղից հետո բազմաթիվ մարդիկ էին մոտենում Շահենին և լուսանկարվում նրա հետ:
Լուսանկարները` armlur.am