Բոլորն էլ ցանկանում են առողջ, փարթամ մազեր ունենալ: Դրանց խնամքը սկսվում է լվանալուց և սանրելուց: Կան հարցեր, որոնք հետաքրքրում են բոլորին:
Անհրաժե՞շտ է հաճախ լվանալ մազերը: Այս հարցին միանշանակ պատասխան տալ չի կարելի: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան արագ են մազերը «յուղոտվում»: Որոշ մարդկանց համար բավական է շաբաթը մեկ լավ լվանալ մազերը, մյուսներն ստիպված են ամեն օր անել դա: Նորմալ տեսակին պատկանող առողջ մազերը լվանալու կարիք են զգում 4 – 6 օրը:
Բալզամներ -Մազերը լվանալուց հետո անհրաժե՞շտ է օգտագործել բալզամ կամ կոնդիցիոներ: Կարծիք կա, որ յուղոտ մազերը դրանց կարիքը չունեն: Սակայն այդպես չէ: Ցանկացած կոնդիցիոներ խոնավացնող հատկություն ունի, իսկ յուղոտ մազերը, ինչպես և նորմալ կամ չոր մազերը, խոնավացման կարիք ունեն: Մազերի խնամքի հիանալի լրացուցիչ միջոց են նաև դիմակները:
Խոզանակներ –Որքան ավելի մեծ ուշադրություն հատկացնեք ձեր սանրերին ու խոզանակներին, ամեն անգամ այդքան քիչ մազեր կհայտնվեն դրանց վրա: Լավագույն տարբերակը փայտե սանրերն ու խոզանակներն են: Մշտապես պետք է առավելությունը տալ բնական հումքից պատրաստվածներին: