Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի ռեպորտաժներից մեկը նվիրված էր երջանկահիշատակ Ֆլորա Մարտիրոսյանին, եւ հեղինակը նշեց, որ երգչուհին ցանկացել է մինչեւ Ցեղասպանության 100-ամյա հոբելյանը համերգաշարով հանդես գալ: Քիչ թե շատ գրագետ մարդը գիտի՝ «հոբելյան» բառը սովորաբար ուրախ առիթների դեպքում է օգտագործվում, իսկ Ցեղասպանությունը մեր պատմության ամենադառն իրադարձություններից մեկն է, հետեւաբար պետք է ասել տարելից: Ի դեպ, նման սխալ հաճախ անում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ՀԱՆՐԱՅԻՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ