Կայացել է Եվրոպական Առաջին ամառային խաղերի Ազատ ոճի ըմբշամարտի առաջին օրվա վիճակահանությունը, հայտնում է Կարեն Գիլոյանը:
57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը: Մեր 28 ամյա ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում կգոտեմարտի բուլղարացի Վլադիմիր Դուբովի հետ:
65 կգ քաշային, 2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից ( 1/16-րդ եզրափակիչ): Նրա առաջին մրցակիցը մակեդոնացի Դեյան Միտրովն է:
74 կգ քաշային կարգում մեր երկրի պատիվը կպաշտպանի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի այս տարվա արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը: Մեր 22 ամյա ըմբիշի 1/8- րդ եզրափակիչի մրցակիցը փորձառու բուլղարացի Կիրիլ Տերզիևն է: Գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 9-ին: