Բալի կղզում երկարապոչ մակական բրիտանացի զբոսաշրջիից խլել է տեսախցիկը և դրանով սելֆի է արել, այդ մասին հայտնում է The Daily Mail-ը: 23-ամյա Լիզի Վեյրը կապիկներին հանդիպել է տրոպիկական անտառում, որտեղ գնացել է էքսկուրսիայի:
2 կապիկները, տեսնելով Լիզիին, ում մոտ նրանց կերակրելու համար բավականաչափ բանան կար, «գրոհել են» աղջկա վրա: Նրանցից մեկը խլել է բանանները, մյուսը` տեսախցիկը:
Ինչպես պատմում է զբոսաշրջիկը, կապիկը տեսախցիկը պահել է իր վրա, սկզբում լիզել օբյեկտիվը, ապա սկսել նկարել ինքն իրեն: