Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Քըրք Քըրքորյանի հիշատակը: Վարչապետը նշեց, թե բոլորի համար էլ ցավ էր մեծ հայի մահվան մասին բոթը:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին` 98 տարեկան հասակում կյանքից հեռացել էր Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը: