Հայաստանի, ինչպես նաեւ աշխարհի շատ երկրների լրատվամիջոցները երեկ ողողվել էին «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությամբ, որ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ավտոմեքենայի վրա կրակել են: Հիշեցնենք, որ 1998թ. հունվարի վերջին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ, գեներալ Ռոման Ղազարյանի մեքենայի վրա եւս կրակել էին: Ու, փորձագետների կարծիքով, այդ դեպքն իր ազդեցությունն ունեցավ 1998թ. փետրվարի 3-ի հեղաշրջման իրականացման գործում. Տեր-Պետրոսյանի իշխանությունը սկսեց վերջնականապես թուլանալ: Ի դեպ, այն ժամանակ ԱԱ նախարարը Սերժ Սարգսյանն էր, որին ՀՀՇ-ն մեղադրում էր անգործություն ցուցաբերելու, իր աշխատակցի դեմ իրականացված մահափորձը կանխել չկարողանալու, այնուհետեւ՝ չբացահայտելու մեջ: Միգուցե եկել է Ս. Սարգսյանի իշխանության վերջը, եւ սա հերթական ազդակներից մե՞կն է: Ամեն դեպքում, զուգադիպությունները բավական շատ են:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ