Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններին մասնակցում են նաև մագիստրատուրան ավարտած ուսանողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտում ռեկտորի ընտրությունների ժամանակ հայտնի դարձավ, որ հոգաբարձուների խորհրդի կազմում առկա են այնպիսի մարդիկ, ովքեր ավարտել են մագիստրատուրան և այլևս չեն համարվում բուհի ուսանողներ, ուստի առաջարկ հնչեց` նրանց զրկելու մասնակցության իրավունքից:

Հարցը դրվեց քննարկման և արդյունքում որոշվեց, որ ուսանողները մնալու են խորհրդի կազմում և մասնակցելու են քվեարկությանը: Այնուհետև հայտնի դարձավ, որ այս հարցի կապակցությամբ դատական գործընթաց է ընթանում, քանի որ նրանք իրավունք չունեն խորհրդի անդամ լինելու:

Հավելենք, որ խորհրդի կազմում ընդգրկված ուսանողները նշեցին, թե իրենց վրա փորձ է արվել տարբեր միջոցներով ճնշումներ գործադրել:




Լրահոս