Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապան Իկեր Կասիլյասը մոտ է իսպանական ակումբից հեռանալուն, այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն։
Հաղորդվում է, որ մադրիդցիների ավագը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Այժմ ֆուտբոլիստի գործակալ Կառլո Կուտրոպիան բանակցում է ֆրանսիական ՊՍԺ-ի, Լոնդոնի «Արսենալ»-ի, «Տոտենհեմ»-ի, իտալական «Ռոմա»-ի, «Ինտեր»-ի և այլ ակումբների հետ: