«Ինչ ուզում են, թող մտածեն: Պարտադիր չէ, որ մեր մոտ տեղաշարժերը կամ աշխատանքային բնույթի փոփոխություններում ինչ-որ մարդկանց կարծիքը պետք է հաշվի առնենք: Սա զինվորական ծառայություն է, չի կարելի մտածել, որ արվում է հանրության համար»:
Պարո՛ն Նազարյան, իսկ կարելի՞ է իմանալ, թե ում համար է աշխատում ոստիկանությունը, եթե ոչ հանրության, ո՞ւմ անվտանգությունն է ապահովում, ո՞ւմ իրավունքներն է պաշտպանում: Որքան հայտնի է, ոստիկանությունը պետք է ծառայի հանրությանը կամ, Ձեր խոսքերով ասած, «ինչ-որ մարդկանց»: Եւ եթե մեր՝ չափից ավելի թափանցիկ գործընթացներով լի ժողովրդավարական երկրում պետք է առաջնորդվենք «ինչ-որ մարդկանց» կարծիքները հաշվի չառնելու սկզբունքներով, ապա երբեք չենք կառուցի քաղաքակիրթ հասարակություն: Վերջապես, այդ «ինչ-որ մարդիկ» դե յուրե այս երկրի տերերն են՝ ՀՀ քաղաքացիներ: Գոնե դե յուրե: