Սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսից, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Դեկտեմբերի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին գիշերը կբարձրանա 3-4, 4-5-ի ցերեկները կնվազի 5-8 աստիճանով:Երևանում` դեկտեմբերի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:




Լրահոս