ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 18-ին։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։
“Սակայն ԿԸՀ-ն դեռ չի հայտարարել ընտրությունների օրվա մասին: ԿԸՀ-ից երեկ “Ժամանակը” պարզաբանում խնդրեց՝ ԱԺ նախագահի այս հայտարարության հետ կապված: ԿԸՀ լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, թե ՀՀ Սահմանադրության համաձայն, ընտրությունների հետ կապված հայտարարությունը անելու է ՀՀ նախագահը Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, բայց դեռ չի արել, մնում է միայն պարզել, թե Հովիկ Աբրահամյանը ինչու է շտապել եւ նման հայտարարություն արել, իր որոշո՞ւմն է, թե՞ ՀՀԿ-ի”,- գրում է “Ժամանակը”։