Արտաշատից մարդիկ են գալիս Բաղրամյան պողոտա՝ մասնակցելու հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցին: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:
Նրանք նշեցին, որ ճանապարհները փակել են, բայց արտաշատցիներն այնուամենայնիվ հասնելու են Երևան:
Հիշեցնենք՝ նրանց պահանջն է չեղարկել հոսանքի թանկացման վերաբերյալ կայացված որոշումը: