Երևանյան շենքերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԱԻՆ-ից, հունիսի 30-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուլիքևխյան փողոցի 25/1 շենքի 3-րդ մուտքի նկուղներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.41-ին, մարվել՝ 01.08-ին:
Շենքի 4-րդ մուտքի նկուղում (սեփականատեր Հ. Վ.) այրվել են փայտյա կառուցատարրեր (10 հատ, 5 քմ):




Լրահոս