Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հելսինկիում կայանալիք նստաշրջանին: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

«ՌԴ պատվիրակությունն ամբողջական կազմով չի մասնակից նստաշրջանի աշխատանքներին, որը տեղի կունենա Հելսինկիում»,- հայտարարել է Նարիշկինը լրագրողներին:

Նա հավելել է, որ ՌԴ պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստին, որը կկայանա Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆինլյանդիայի ԱԳՆ հայտարարել է, որ Նարիշկինին չեն թույլատրի մուտք գործել երկիր՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանին:




Լրահոս