Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Դանի Բլինդը, հաղորդում է Հոլանդիայի ֆուտբոլային միության կայքը։
Մարզչի պայմանագիրը երեք տարով է և ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից։ Դանի Բլինդը մինչ այդ զբաղեցնում էր պաշտոնանկ արված գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի օգնականի պաշտոնը:
Դանի Բլինդը Հոլանդիայի հավաքականը պետք է գլխավորեր Եվրո-2016-ից հետո: Սակայն ընտրական մրցաշարում Հոլանդիայի գրանցած արդյունքները դուր չեն եկել ֆեդերացիայի ղեկավարությանը, որն էլ եղել է նման որոշման պատճառը: