Ավտոմեքենան ընկել է գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Գետափ – Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Մերսեդես S600” մակնիշի 34 ST 452 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Եղեգիս գետը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 1984 թ. ծնված Ա. Մկրտչյանը տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս