Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումները Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յու.Ժադոբինի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Կողմերն ամփոփել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, ստորագրել են երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր, որոշումներ են ընդունվել հետագա համատեղ գործունեության ակտիվացման ուղղությամբ:




Լրահոս