Հրդեհ՝ կարճ միացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 2-ին, ժամը  16.56-ին, Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.50-ին` 1 մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհի հետևանքով այրվել է հյուրասենյակի կահույքը, ջերմահարվել են պատուհանները և առաստաղը, ինչի հետևանքով   պատճառվել է 1.000.000 դրամի նյութական վնաս: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել հաղորդալարի կարճ միացումը: Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:




Լրահոս