Թուրքիայում 55-ամյա տղամարդը կացնով սպանել է իր կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայում 55-ամյա  տղամարդը կացնով սպանել է իր կնոջը։ Գիշերը, երբ կինը քնած է եղել տղամարդը վերցրել է կացինը եւ մի քանի անգամ հարվածել կնոջ գլխին։ Կնոջն սպանելուց հետո գնացել է տղայի ննջասենյակ եւ ասել. “Արթնացեք, ես ձեր մայրիկին սպանեցի”։ Տղան եւ հարսը  ծնողների սենյակում հայտնաբերում են արյան մեջ կորած անշունչ մոր մարմինը։ Տղայի եւ հարսի բղավոցներից հարեւանները ոստիկանություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են հանցագործին։ Պարզվել է, որ նա նախկինում հոգեկան խնդիրներ է ունեցել։ 




Լրահոս