Armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտյան Գորիսում խուզարկություն է տեղի ունեցել Արտակ Բուդաղյանի առանձնատանը: Բուդաղյանները հրաժարվում են կատարվածի հետ կապված որևէ մեկնաբանություն անել: Իսկ Էմիլ Բուդաղյանըի հայրը երկրում չէ:
Թե ինչի հետ է կապված խուզարկությունը, դեռևս հայտնի չէ, այդուհանդերձ հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը այն մարդկանցից մեկն է, ով հարցաքննվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի շրջանակներում: