Արամ Ա-­ն ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 2-­ի առավոտյան Անթիլիասի վերահարանում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսական դասը ներկայացնող պատվիրակությանը պատրիարքական կառավարիչ գերապայծառ Գրիգոր Եպս. Կապրոյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը: Պատվիրակության մաս էին կազմում Հայ կաթողիկե եկեղեցու հինգ գերապայծառներ և Մետր Ժակ Չուխատարյանը: Պատվիրակության այցելության նպատակն է շնորհակալություն հայտնել Վեհափառ Հայրապետին երջանկահիշատակ Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել է երկու եկեղեցիներին և ազգին հուզող հարցերի, ինչպես նաև Սիրիայի հայ համայնքի դժվարությունների մասին: Նորին Սրբությունը կարևորությամբ շեշտել է եկեղեցիների համագործակցությունն ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը ներկա ժամանակների մարտահրավերները միասնաբար դիմագրավելու համար




Լրահոս