Հայաստանը տառապում է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամից. The Washington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան The Washington Post պարբերականը անդրադարձել է էլէներգիայի թանկացման դեմ Երևանում բողոքի ցույցերին: Պարբերականը գրում է, որ բողոքի ցույցերից Վլադիմիր Պուտինի վարչակազմը արագ դաս է քաղել: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ դեսպանատունը ղեկավարում են բողոքի ցույցերը` վերարտադրելով Ուկրաինայում անցած տարվա բողոքի ցույցերը:

«Գիտեք, թե ինչպես են իրականացնում գունավոր հեղափոխություններն ու Ուկրաինայի մայդանը»,- ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանը տառապում է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամից: Ռուբլու արժեզրկումը ազդել է նաև Հայաստանի արտարժույթի վրա, ԱՄՆ պատժամիջոցներից տուժած Իգոր Սեչինի ղեկավարած «Ինտեր ՌԱՕ»-ի էներգետիկ ընկերության շահույթի նվազման պատճառով փորձում է ավելի մեծ շահույթ քաղել իր հայկական մասնաճյուղից»,- գրում է պարբերականը:




Լրահոս