«Դինամո Դելի» հնդկական ակումբը հաստատել է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսին, որպես գլխավոր մարզիչ նշանակումը: Հնդկական սուպերլիգայի թիմի պաշտոնական թվիթյան միկրոբլոգում ասվել է, որ 42-ամյա բրազիլացին «Դինամո Դելի» ակումբում կաշխատի առաջիկա մրցաշրջանում:
Հնդկաստանի սուպեր լիգան պատմության մեջ կանցկացվի երկրորդ անգամ` հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 6-ը: