«Բռնությունն անընդունելի է». Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Բաղրամյան պողոտա այցելեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանների գործողությունները, պատգամավորը նշեց, թե փոխոստիկանապետն իրեն վստահեցրել է, որ ոստիկանությունը որևէ սադրանքի կամ ուժի չի դիմելու:

Փաշինյանը հավելեց, թե ցանկացած դեպքում ոչ մի բռնություն չպետք է լինի: Հավելենք, որ Երևանի փոխփոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար լրագրողներին հրամայում է դուրս գալ տարածքից և չխոչընդոտել իրենց աշխատանքը:




Լրահոս