Այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 46 ակտիվիստներից 8-ը գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժնում, իսկ քիչ առաջ էլ ազատ է արձակվել ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:
Ոստիկանության բաժին էր գնացել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով տեսակցել էր ակտիվիստներին: Ոստիկանության կենտրոնի բաժանմունքում է գտնվում նաև իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը, հայտնում է «Ազատություն»-ը:
Այնտեղ է եղել նաև փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ակտիվիստներն ազատ կարձակվեն և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի։