«Բորուսիա»-ն հաղթեց 6:0 հաշվով. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիա ժամանած Դորտմունդի «Բորուսիա»-ն այսօր ընկերական խաղ է անցկացրել «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի հետ և հաղթել 6:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Ասիական շրջագայության ընթացքում «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները մեկնելու են նաեւ Սինգապուր ևՄալայզիա:

«Կավասակի Ֆրոնտալե» (Ճապոնիա) – «Բորուսիա Դ.» (Գերմանիա)՝ 0:6

Սինձի Կագավա, 5, 35, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 53, 57, Միցուրու Մարուոկա, 60, Ջոն Գորենց Ստանկովիչ, 80




Լրահոս