Գյումրու քաղաքապետը բնակարան է նվիրել 14 անձից բաղկացած ընտանիքին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժամանակավոր կացարաններում և սոցիալական ծանր պայմաններում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքների խնդիրներին առավել մոտիկից ծանոթանալու, ինչպես նաև նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ անակնկալ այցելություններ է կատարել “Շիրակ կենտրոնի” տեսանյութերում ներկայացված մի շարք ընտանիքների:
 
Ըստ կենտրոնի տարածած հաղորդագրության՝ Սամվել Բալասանյանը քաղաքի ծայրամասի տնակային ավաններից մեկում, ժամանակավոր կացարանում վարձով բնակվող 12 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքին նվիրել է ամերիկահայերի կողմից հանգանակված գումարով Մուշ-2 նորակառույց թաղամասում գնված բնակարանը:
 
“Շիրակ կենտրոնի” այսօրվա տեսանյութում ներկայացվում են դրվագներ բազմանդամ անօթևան ընտանիքին Գյումրու քաղաքապետի անակնկալ այցելությունից, որի ժամանակ էլ ընտանիքին նվիրվել է նշված բնակարանը: 




Լրահոս