Ի՞նչն էր Քանաքեռ-Զեյթունում ամուսնուն դրդել դանակահարել կնոջը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին հանրապետությունում ընտանեկան հերթական բռնության դեպքն է գրանցվել: Այս անգամ ևս մայրաքաղաքում: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արաբկիրի բնակիչ Արամ Բաբայանը դանակահարել է կնոջը` Տաթևիկ Բադալյանին:

Ի դեպ, դանակահարությունը տեղի է ունեցել հենց փողոցի կենտրոնում: Երիտասարդ ամուսինները վիճաբանել են, ինչն էլ նման ավարտ է ունեցել: Բարեբախտաբար, այս անգամ կատարվածը ողբերգությամբ չի ավարտվել: Տաթևիկ Բադալյանը դեպքից հետո տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն, ապա` «Արմենիա» հանրապետական ԲԿ: Այստեղից տեղեկացանք, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:

Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ Արամ Բաբայանը խոստովանել է, որ ինքն  է եղել կնոջը դանակահորղը: Իսկ թե ինչն է նրան նման քայլի դրդել, դեռևս պարզել չհաջողվեց:




Լրահոս