Հունաստանի խորհրդարանը համաձայնել է երկրի վարչապետ Ալեկսիս Ցիպրասի առաջարկի հետ և աջակցել է պարտքային խնդրի լուծման նոր ծրագրին: Տնտեսական բարեփոխումների նախագիծը միանգամից մի քանի դրույթներ է պարունակում, որոնց հույները դեմ են քվեարկել հուլիսի 5-ին կայացած հանրաքվեին:
Ցիպրասը նոր նախագիծը ներկայացրել է խորհրդարանի դիմաց, խոստովանել, որ խոսքը գնում է «բարեփոխումների բարդ ծրագրի մասին», որը սակայն, կօգնի երկրին մնալ եվրագոտում:
Նախնական տվյալներով` Հունաստանի վարչապետ Ալեկսիս Ցիպրասը համաձայնել է հարկերի բարձրացման ու կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ, ինչպես դա պահանջում էին Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը:
Բացի այդ, Հունաստանի կառավարությունը պետք է կրճատի բյուջետային ծախսերը ավելի քան 12 մլրդ եվրոյով: