ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի՝ ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների՝ երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչությունից ստացել է տեղեկանք վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության մասին: Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը նման տեղեկանք չտվեց Կարապետյանին: 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանք չտրվեց նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ըստ երեւույթին, այս անգամ Կարապետյանին անհրաժեշտ տեղեկանքը տրվեց, քանի որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն արդեն հայտարարել է, որ չի առաջադրվելու: Այլ կերպ ասած՝ վտանգ չկա:




Լրահոս