Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր ակումբի բազա է ժամանել 11:27-ին, չնայած այն բանի, որ Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ թիմը մարզումը սկսել էր 10:30:
Դատելով ամեն ինչից, կարելի է եզրակացնել, որ Կասիլյասը եկել էր հարազատ ակումբին հրաժեշտ տալու և քննարկելու իր՝ «Պորտու» տեղափոխման մանրամասները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կասիլյասը պորտուգալական ակումբի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր: