Խուլիգանության կատարած Մարտիրոսյան 3 եղբայրներին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտիրոսյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Աշոտ, Հրաչյա, Հրանտ Կառլենի Մարտիրոսյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը որոշում է կայացրել՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս