«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդին` Էյներ Խաչատրյանը, երեկ ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ը դեռեւս հուլիսի 10-ին գրել էր, որ մայիսի 2-ին Սդղլի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի քրեական գործի շրջանակներում Էյներ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտե ներկայանալուց հետո Էյներ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Ի դեպ, հիշեցնենք, որ մարզպետի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդու` Մայիս Խաչատրյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռեւս շարունակվում է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: