«Ոտքի՛ Հայաստան»-ը կներկայացնի կանոնադրությունը եւ գործողությունների ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել շարժման Խորհրդի ստեղծման մասին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայրենակիցներ,

Բաղրամյան պողոտայում հանրային քննարկումների արդյունքում էլետկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը համակարգելու նպատակով մշակվեց որոշումներ ընդունելու մեխանիզմ: Քննարկումների մասնակիցների կազմից ձեւավորվեց «Ոտքի՛ Հայաստան» շարժման Խորհուրդը:

Ս.թ. հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում քննարկման եւ հաստատման համար Խորհուրդը քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, Կանոնադրությունը եւ Գործողությունների Ծրագիրը»:




Լրահոս