ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը գնահատում է հայ զինվորի անձնվեր ծառայությունը… (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանն այցելեց ԼՂՀ սահմանամերձ դիրքերում իրենց պարտքը պատվով կատարող ժամկետային զինծառայողներին, որի ընթացքում ծանոթացավ նրանց առօրյային, կենցաղային պայմաններին և զրուցեց հետաքրքող հարցերի շուրջ:

Ա. Միքայելյանը սպայական անձնակազմի ուղեկցությամբ շրջեց նաև սահմանի առաջին գծում՝ քննարկելով բանակի ներկա մարտական վիճակը, մասնավորապես դրական զարգացումները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահը, գնահատելով զինվորի նշանակալից դերը հայրենիքի պաշտպանության գործում և բանակին աջակցելու կարևորությունը, երիտասարդ մարտիկներին հանձնեց առաջին անհրաժեշտության և այլ արժեքավոր ապրանքներ:

Տպավորություններով հագեցած շրջայցի վերջում Արսեն Միքայելյանը ներկա զինվորներին իր շնորհակալությունը հայտնեց հայրենասիրական մեծ նվիրումի համար՝ մաղթելով բոլորին խաղաղ երկինք և բարի ծառայություն:

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)




Լրահոս