Որտե՞ղ եւ ինչպե՞ս կհանգստանան հայ հայտնիները. մաս 4

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը, շարժվելով ամառային տրամադրությանը համընթաց եւ բավարարելով ընթերցողների հետաքրքրասիրությունը, շարունակում է ներկայացնել, թե հայ հայտնիներն այս եղանակին որտեղ են պատրաստվում կազմակերպել իրենց հանգիստը, լիցքաթափման որ տեսակն են նախընտրում եւ ում հետ են սիրում վայելել այդ ազատ ժամանակը:

kyokchyan1

Երգիչ Գրիգոր Կյոկչյանը թեեւ շատ կուզենար այս ամառ լինել Սինգապուրում, Սիդնեյում, Ռիո դե Ժանեյրոյում եւ Տոկիոյում, սակայն հանգիստն անցկացնելու է Յալտայում, Ղրիմ թերակղզում: «Մանկական «Նոր ալիք» մրցույթին ներկայանալու եմ որպես հայաստանյան պատվիրակության երաժշտական պրոդյուսեր, այնպես որ օգոստոսի 1-13-ը լինելու եմ Սեւ ծովի ամենատպավորիչ ափին»,-տեղեկացրեց նա:
Գրիգորի խոսքով` ինքն ակտիվ հանգստի մոլի սիրահար է. «Խաղեր, էքստրիմ, ատրակցիոններ, օդապարիկ. այն ամենն, ինչ կապված է ադրենալինի հետ, ինձ համար է»,-նշեց նա:

Գրիգորը հանգստի վայրում նոր ծանոթություններ հաստատելու կողմնակից է: «Եթե անգամ միայնակ լինեմ հանգստի վայրում, մի քանի ժամում կընկերանամ անծանոթների հետ, անկախ սեռից ու տարիքից ինձ համար կգտնեմ զրուցակիցներ, հատկապես` արտասահմանում, որտեղ ապրում են բարդույթներից զուրկ երիտասարդներ»,-ասաց նա:

guj

Երգիչ, գործիքավորող Գուժն էլ մտադիր է ավելի ուշ մեկնել հանգստի, նա ծրագրում է լինել ՌԴ Պիտիգորսկ քաղաքում: «Առհասարակ, նախընտրում եմ լեռնային եւ ծովային հանգստի տեսակները: Եղել եմ կովկասյան մի շարք լեռներում, մասնակցել եմ արշավների եւ կարող եմ ասել, որ դա բոլորովին այլ, սուր զգացողություն է: Իհարկե, սիրում եմ նաեւ ծովափնյա հանգիստը, բնության գիրկը, ավազը»,-պատմեց նա:
Գուժի խոսքով, քանի որ ինքն ամբողջ օրը պասիվ ֆիզիկական վիճակում է, նախընտրում է հանգիստն անցկացնել ակտիվ միջավայրում. «Ինձ համար հենց ֆիզիկական ակտիվությունն է հանգստանալը»,-ասաց երգիչը` հավելելով, որ սովորաբար հանգստի մեկնում է ընտանիքի անդամների եւ ընկերների հետ, բնության գրկում լինելուց զատ` չի մոռանում այցելել նաեւ մշակութային օջախներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս