«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանը Facebook-ի իր էջում ակտիվիստների լուսանկարներ է հրապարակել, որոնցում վիրավորական արտահայտություններ են գրված նրանց հասցեին: Այդ լուսանկարները փակցված են եղել մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Լուսանկարներում հայտնվել են «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը և ակտիվիստ Նարեկ Այվազյանը:
Նրանց նկարների վրա գրված են վիրավորական արտահայտություններ: