Սերֆինգիստը մազապուրծ է լինում շնաձկան ատամներից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում J-Bay Open սերֆինգի մրցաշարի ժամանակ սերֆինգի աշխարհի եռակի չեմպիոն Միկ Ֆենինգի վրա շնաձուկ է հարձակվել:

«Ես նստած էի սերֆիգի տախտակի վրա ու արդեն պատրաստվում էի լողալ, երբ զգացի, որ ինչ-որ մի  բան քաշեց ոտքիցս: Ես մեքենայաբար քաշեցի ոտքս ու սկսեցի հարվածել ջրին ու գոռալ: Ես տեսնում էի շնաձկան լողաթևը: Լողում էի ու սպասում, որ ուր որևէ կզգամ ատամների ծակոցը: Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Շնաձուկը մի քանի հարված հաստատ ստացել է»,- պատմել է մարզիկը:

Միջադեպից հետո սերֆինգի մրցումները չեղյալ են հայտարարվել:




Լրահոս